ՊԵԿ-ը ձեռնարկել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ․ 131 հարկ վճարողների մոտ արձանագրվել են առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի  ապրանքներ

Լուրեր

23.04.2024 | 10:48
Լիլիթ Մակունցը Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ քննարկում է ունեցել
23.04.2024 | 10:35
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 23-ի դրությամբ
23.04.2024 | 10:34
Ռուսական բանակը Շահեդներով ու հրթիռներով հարվածել է Օդեսային և Կիևին, վիրավորվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեխաներ
23.04.2024 | 10:22
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
23.04.2024 | 10:09
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
23.04.2024 | 09:58
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Դիլիջանում
23.04.2024 | 09:33
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:31
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել ԼՂ-ի համար, մենք մեր սահմաններից դուրս հավակնություն չունենք. Փաշինյան
22.04.2024 | 23:26
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2024 | 23:16
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահել միայն այն ժամանակ, երբ թշնամանք չլինի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:08
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել ԼՂ-ի համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 23:00
ՀԱՊԿ-ը եթե պիտի գար, պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե խաղաղարար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:56
Մտահոգիչ է, որ ՌԴ կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան
22.04.2024 | 22:50
Սահմանազատման գործնական փուլ ենք մտել, որը կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2024 | 22:41
ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ․ տեղեկացնում են ՊԵԿ աշխատակազմից։

Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն:

Նշված տեղեկությունների մասով փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի որոշման հիմքով վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում: Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ: Սկզբում հետազոտվել են առևտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետև պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը և ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձևակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները:

Արդյունքում,  131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման  փաստաթղթերի  ապրանքներ, իսկ վերջիններիս, առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ:

Այս դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ համապատասխան վարույթներ իրականացնելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ, ինչպես ապրանքների մատակարար, այնպես էլ գնորդ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին միմյանց միջև կատարվող գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից:

Նշված մատակարար հանդիսացող հարկ վճարողների մոտ աշխատանքեր են տարվում վարչական պատասխանատվության հարցը լուծելու, միաժամանակ պակաս վճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ: