Եթե հայ ժողովուրդը շարունակի հետ մղել Արևմուտքի, ԱՄՆ-ի մեկնած ձեռքը, Հայաստանը կկործանվի. Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

«Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի հայ ժողովրդի անունից շնորհակալությույն հայտնենք այն իրավարար վճռի համար, որն ԱՄՆ-ը, ի դեմս նախագահ Վիլսոնի, տվել է Հայաստանին, այսինքն՝ ըստ էության ստեղծել է հայկական պետություն, որը ցավոք այն սահմաններով, որով ստեղծեց, իրականություն չդարձավ, որովհետև տեղի ունեցավ ռուս-թուրքական բոլշևիկաքեմալյան համաձայնագիր, որի արդյունքում Հայաստանը մնաց այն, ինչ այսօր նույնպես մեզ պարտադրվում է, բայց դա անփոփոխ և պարտադիր վճիռ է, որն ուժի մեջ է մնալու. դա մեր պետության և պետականության հիմքն է»,- ԱՄՆ դեսպանատան մոտ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի կազմակերպված հավաքի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Մենք այստեղ ենք նաև նրա համար, որ հայ ժողովրդի կողմից երախտագիտություն հայտնենք ԱՄՆ-ին, որ անտեսանելիորեն պահում է ՀՀ սահմանները՝ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով»,- նշեց Մարտիրոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ը ընդդիմանում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

«Եթե հայ ժողովուրդը շարունակի հանդուրժել դավաճանական ռեժիմը, շարունակի հետ մղել Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մեկնած ձեռքը, և շարունակի վախվորած կառչել Ռուսաստանից, Հայաստանը կկործանվի»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: