«Նորք» ինֆեկցիոնում գրեթե բոլոր մահճակալները զբաղված են․ ԱՆ-ից պարզաբանում են

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դատարկ է, իսկ հիվանդներին տանում են շրջաններ կամ Ավանի ինֆեկցիոն հիվանդանոց-խայտառակությունը»։

Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, մեկնաբանելով Փոստանջյանի գրառումն ու տեսանյութը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա իրականում հիվանդասենյակներ չի մտել, իսկ  տեսանյութում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մեկուսարանն է։

««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացվում են ոչ միայն քովիդով հիվանդներ, այլև այլ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող քաղաքացիներ․ հիվանդանոցը` շենքային պայմաններով առանձնացված մասնաշենքում նաև քովիդ ծառայություններ է իրականացնում․ 119 սոմատիկ և 24 ռեանիմացիոն մահճակալներ ունի, որոնք այս պահին գրեթե ամբողջությամբ զբաղված են»,- ասաց խոսնակը։

Զարուհի Փոստանջյանի նկարահանած հատվածը մոդուլային մասնաշենքն է, որտեղ ստացիոնար բուժում նախատեսված չէ․ դա, ըստ խոսնակի, նախատեսված է կասկածելի դեպքերի համար՝ այսինքն, երբ քաղաքացու մոտ առկա են կորոնավիրուսի ախտանշաններ, բայց դեռ չունի հաստատված թեստի պատասխան։

«Հատկապես, երբ արտասահմանից գալիս են քաղաքացիները և օդանավակայանում հրաժարվում են թեստ հանձնել՝ այդ մարդկանց տեղափոխում են այդտեղ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Զարուհի Փոստանջյանը ևս Հայաստան մուտք գործելիս հրաժարվել է հանձնել ՊՇՌ թեստ, այդ պատճառով նրան տեղափոխել են այդ մեկուսարան, որտեղ էլ նկարահանել է տեսանյութը և ներկայացրել որպես դատարկ հիվանդասենյակ։  Առողջապահության նախարարության խոսնակը հորդորում է բոլոր քաղաքացիներին ենթարկվել ՀՀ մուտքի կանոններին։

 

Արփի Հակոբյան