Հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանության անձնագրային բաժանմունքից
Հասարակություն
20.11.2021 | 14:56Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին անձնագրային բաժանմունքի սպասասրահից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Մհեր Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մհեր Հ.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:
`