Ստիպված 1-2 օր պահում են մորգում, հետո են բերում․ Երևանի սգո սրահներում ազատ տեղ չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Տեղ չունենք»․ պատասխանը Երևանի սգո սրահների մեծ մասում կլսես, եթե,դժբախտաբար, գործդ այդտեղ է հասել։ Միայն Երևանի Էրեբունի վարչական շրջանում 15-ից ավելի սգո սրահ է գործում։ Ծանրաբեռնված են բոլորը, ասում է սգո սրահներից մեկի պատասխանատուն։ Այս վիճակն է արդեն ամսից ավելի։

Իրավիճակը նույնն է Երևանի տարբեր համայնքներում ու վարչական շրջաններում գործող սգո սրահներում։

Շուտով կլրանա 2 տարին, ինչ Չինաստանից սկիզբ առած քովիդը ամբողջ աշխարհը պահում է համաճարակային լարված վիճակում։ Շուրջ 1 ու կես մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում վիրուսը մինչ օրս  5700 մարդու կյանք է խլել, այնինչ 3 մլն-ի չհասնող բնակչությամբ Հայաստանում ավելի քան 7 հազարը։ Մեր երկիրը 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով աշխարհում 17-րդն է՝ տարաշաշրջանում զիջում է միայն Վրաստանին։

Հայաստանում քովիդի արդեն 4-րդ ալիքն ամենամահաբերն է։ Վարակվածների օրական թիվը վերջին շրջանում հատել էր 2500-ի շեմը, իսկ մահերի թիվը մի քանի օր գերազանցեց 50-ը՝ հասնելով մինչև 70-ի։ Պատճառը, ըստ մասնագետների, Դելտա շտամն է, որ բացի արագ տարածվելուց, նաև ավելի հաճախ է հանգեցնում ծանր ընթացքի՝ հատկապես երիտասարդների մոտ։ Հայաստանում միայն վերջին 3 շաբաթում քովիդից մահացել է 1000-ից ավելի մարդ:

Մահերի մեծ թիվը նաև գերեզմանատներում է խնդիրներ ստեղծում։ Երբեմն աշխատուժի ավելացման կարիք է առաջանում, ասում է Կենտրոնական գերզմանատան հսկիչը։

Գերեզմանափորների այստեղ կարելի է հանդիպել գրեթե ցանկացած ժամի․ աշխատում են առանց հանգստի, այլ տարբերակ չունեն։

2018թ-ին, ողջ տարվա ընթացքում, միայն Երևանում գրանցվել է  մահվան 6824 դեպք, 2020-ին, երբ քովիդն արդեն Հայաստան էր հասել, մահվան դեպքերի թիվը մայրաքաղաքում հասել է 9,5 հազարի, իսկ այս տարին նոր հակառեկորդ է սահմանում։

Աշխարհի տարբեր երկրներում, որոնք արդեն կանաչ, այսինքն անվտանգ գոտի են համարվում, փակ վայրերում բոլորը կրում են դիմակ, փակ հաստատություններ էլ մուտքը միայն պատվաստման կանաչ անձնագրով է թույլատրվում։ Մինչդեռ երկու ամիս առաջ Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ կարմիր գոտի մտած Հայաստանում, աճող թվերի կողքին աչքի են ընկնում ՊՇՌ թեստի ու պատվաստման կեղծ փաստաթղթեր տրամադրելու գործերով անցնող բուժաշխատողներն ու պատվաստման ցածր ցուցանիշները։ Հայաստանում երկու դեղաչափով պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 18 տոկոսը, մեկ դեղաչափով՝ 36 տոկոսը։ Կովիդով հիվանդներին սպասարկող 30 բուժհաստատությունները  շարունակում են աշխատել գերծանրաբեռնված։ Վերակենդանացման բաժանմունքում ազատ է 199 մահճակալ։

Համավարակի 4-րդ ծանր ալիքի դեմ է պայքարում նաև Ավստրիան։ Այս երկիրը թեև 1 մլն բնակչի հաշվով մահվան դեպքերի թվով մի քանի անգամ զիջում է Հայաստանին, սակայն   Արևմտյան Եվրոպայում պատվաստման ցուցանիշով վերջին տեղերում է։ Այստեղ որոշել են կտրուկ միջոցների դիմել․ աշնանը Ավստրիայում կներդրվի ամբողջական լոքդաուն, իսկ  փետրվարի 1-ից այն կդառնա Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումը  կլինի պարտադիր։

Մանրամասները՝  տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան