Ոչ Միշուստինը, ոչ ԵՏՄ երկրների վարչապետներից որևէ մեկը ԵՄԽ նիստում չանդրադարձավ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին։

Նրա ելույթն ամբողջությամբ ԵՏՄ-ի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծման ուղիների, ձեռքբերումների մասին էր։  Սակայն պետք է հիշել, որ նախորդ տարվա ԵՄԽ հերթական նիստին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-9-ին, Ռուսաստանի վարչապետն իր խոսքում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին։ Նրա հայտարարությունը չեզոք էր, անհասցե։ Միշուստինը, մասնավորապես, իր ցավակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների մտերիմներին և հարազատներին, նշել էր, որ պետք է ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, և հիմնախնդիրը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ «Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ նպաստելու դրան»,- ասել էր նա։

Հայաստանին սպառնացող վտանգների մասին խոսք չեղավ նաև ԵՏՄ մեր մնացած գործընկերների ելույթներում, որոնք մեզ հետ համագործակցում են նաև ռազմական, անվտանգային համագործակցություն ենթադրող ՀԱՊԿ կառույցում։ Չնայած նիստի թեման ու առիթն այլ էր, գուցե, արարողակարգը չէր պարտադրում, սակայն անվտանգային և պաշտպանական ոլորտում մեզ հետ համագործակցող երկրներից ենթադրվում  էր արձագանք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին։

Այս համատեքստում պետք է նկատել նաև, որ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ մեր գործընկերները երբեք չեն թաքցրել իրենց համակրանքն Ադրբեջանի նկատմամբ և երբևէ սոլիդարություն չեն ցուցաբերել իրենց գործընկեր Հայաստանի նկատմամբ։ Դրա վերջին վառ դրսևորումներից էին այս կառույցների անդամների շնորհավորանքները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևի հռչակած նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի տոնի առթիվ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահին շտապել էին շնորհավորել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոկարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորական ուղերձ էր հղել Ղրղզստանի ԱԳՆ-ը։

Հռիփսիմե Հովհաննիսյան