Խոսքը զրոյական կետից աշխատանքներ սկսելու մասին է. Անդրանիկ Քոչարյանը` Մոսկվայից ստացած առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը համաձայնություն է տալիս դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։ «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը՝ այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար»,- ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությունը, խոսքը մեր կողմից համաձայնության մասին է։ Եվ այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձաւյնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը, և կանցնենք բուն աշխատանքներին»։

Ըստ Աղաջանյանի՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն շահագրգռված է այս գործընթացն սկսելու հարցում: «Վարչապետը ինչպես հայտարարել է, Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին։ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացն օր առաջ սկսել։ Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին»,- նշեց Աղաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: