Գերիները՝ հերո՞ս, թե՞ հակահերոս․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունն ու գերեվարված տղաների խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, տևական ժամանակ ընդհատակ անցնելուց հետո, վերջին շաբաթներին կրկին ակտիվացել է։ Երեկ երեկոյան նրա կատարած գրառումը սոցիալական ցանցերում մեծ իրարանցում առաջացրեց։

«Սարգսյան Գուրգեն Աշոտի, իսկական, արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փա՛ռք քեզ, հա՛յ տղամարդ»։

Օգտատերերի արձագանքը հակասական էր․ շատերը վրդովմունքով արձագանքեցին գրառմանը։ Նրանք Հովհաննիսյանից փորձում էին գրառման ենթատեքստը հասկանալ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ պետությունը ձեռքերը լվանում է գերիների վերադարձի մասով իրականացվող գործընթացից։

ՊՆ նախկին խոսնակը փորձել էր հարթել գրառման հարուցած դժգոհությունը․ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ գերեվարվածները բոլորի նման հայ են, բայց սա, ըստ նրա, հերոսության մասին է, իսկական հերոսության՝ Ռոբերտ Աբաջյանի նման։

Օգտատերերը, սակայն, համաձայն չեն այս համեմատության հետ։ Նրանցից շատերի կարծիքով՝ զինվորներին հրամայված է եղել չկրակել, ուստի նրանք պետք է ծանր ընտրություն կատարեին զոհվելու և գերի ընկնելու միջև։ Սակայն Փաշինյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության այդ պնդումն անհիմն համարեց։

Փաշինյանի այս պատասխանը վերաբերում էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։ Պատգամավորը վարչապետից հետաքրքվել էր վերջին մարտերի ընթացքում գերի ընկած 13 և տասնյակ մյուս զինվորականների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է․ ի՞նչ է երկրի ղեկավարին հայտնի զինծառայողների ճակատագրի մասին, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը։ Փաշինյանը նրանց վիճակի մասին ոչինչ չհայտնեց, փոխարենը նախընտրեց խոսել գերեվարման դեպքերը հետաքննելու մասին։

«Գերիների մասով, ես կարծում եմ, ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով, և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել նաև էմոցիոնալ ֆոնի վրա, պետք է քննվի․ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանը փորձել է հղում կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 20-րդ հոդվածին, համաձայն որի՝ զինծառայողը պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը, անգամ՝ ծանր վիրավորվելու դեպքում:

«Եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն ու հնարավորությունները կամ ծանր վիրավորվածության, ծանր կոնտուզիայի հետևանքով գտնվելով անօգնական վիճակում, գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց հետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը»:

Այնինչ դեռ մի քանի ամիս առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը ներողություն էր խնդրում գերիներից՝ նշելով, որ տղաներն այս պահին Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։

Փաստացի, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի տեսակետը ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող զինծառայողների մասին էապես տարբերվում է վարչապետ Փաշինյանի կարծիքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան