Ուզում ենք՝ Ռուսաստանի կողմից ուշացումներ չլինեն, եթե մի բան պարտավորված են՝ կատարեն. Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա Ղարաբաղյան խնդրի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա լուծում կամ չլուծում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, արդյո՞ք հնարավոր է մոտ ապագայում Ադրբեջանի հետ եզրեր գտնել այդ հարցի լուծմանը հասնելու համար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշեց. «Մենք բազմաթիվ խողովակներից տեղեկանում ենք, որ այդ հարցը Մինսկի խումբը ավարտված չի համարում, և այդ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում: Հուսով եմ, որ շուտով կսկսվեն գործընթացները, և Մինսկի խումբը կսկսի իր աշխաանքները»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանական մի քանի պատգամավորների ելույթների, որոնք ընդդիմության գնահատմամբ՝ հակառուսական էին, ռիսկերը հաշվի էին առնվել, Մելքոնյանը պատասխանեց. «Իշխանություններն աշխատում են իրենց դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, և իրենք իրենց աշխատանքները կատարում են՝ ըստ պարտավորությունների ու պարտականությունների: Ընդդիմությունն ուզում է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, ամեն ինչ անում է, որ Հայաստանը ավերվի ու քանդվի:

Բաներ կան, որ ռուսներն ուշանում են, մենք ուզում ենք, որ Ռուսաստանի կողմից ուշացումներ չլինեն, եթե մի բան պարտավորված ենք՝ կատարենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: