Ես գիտեմ, թե ինչ կանեմ, եթե լինի պատերազմ, դուք գիտե՞ք. Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
Բոլորը

Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է խոշոր ներդրում անել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր «Մեղրիի» ազատ տնտեսական գոտում բավական խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին։ Հաստատվելուց հետո այն անմիջապես կսկսի իրագործվել։ Բացի այդ, էլի բազմաթիվ թեմաներ կան։ Մեղրիում ունենք լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում», – ասաց նախարարը և հավելեց, որ Սյունիքում հետաքրքրված են նաև հայ ներդրողներ։

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ հարցերին՝ Քերոբյանը նշեց, որ դրանք կիրականացնեն մասնագետները քարտեզներով, օրինակ՝ 88թ. քարտեզով: Եվ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացումը հայկական կողմը ևս չի գնում ադրբեջանի տարածքում ճանապարհներ վերցնում, Քերոբյանն արձագանքեց. «Եվ վերսկսեն պատերա՞զմ: Ես գիտեմ, թե ինչ կանեմ, եթե սկսվի պատերազմ, իսկ դուք գիտե՞ք՝ ինչ կանեք: Ես կգնամ պատերազմ, իսկ դո՞ւք»:

Քերոբյանը հավելեց, որ մեր կառավարությունը հրապարակել է խաղաղ դարարաշրջանի մասին իր վերաբերմունքը և հետևողականորեն փորձում է իրագործում է խաղաղությանը հասնելու ծրագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում: