1 տարի անց՝ ամենամասշտաբային բախումը․ ինչպես իրար հակասեցին ՊՆ-ի և պատգամավորների տեղեկությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ամենամասշտաբային բախումը հայկական և ադրբեջանական զինուժի միջև տևեց շուրջ 5 ժամ․ երեկ ուշ երեկոյան Պաշտպանության նախարարությունն այդ օրվա 9-րդ հաղորդագրությունը տարածեց՝ հայտնելով, որ ժամը 18։30-ից սկսած ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցնելու մասին։ Համաձայնությունը կրկին ձեռք էր բերվել ռուսական կողմի միջնորդությամբ։ Ավելի վաղ, շփման գծի երկայնքով տիրող իրավիճակին Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի քաղաքացիները, սակայն, տեղեկատվության պակասի և իրար հակասող ինֆորմացիայի հոսքի բախվեցին։ Հակառակորդի սադրանքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին առաջին պաշտոնական տեղեկությանը Պաշտպանության նախարարությունը ժամը 15։00-ի դրությամբ սահմանային իրավիճակի մասին հաղորդագրությամբ անդրադարձավ։ Ըստ դրա՝ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են․ այդ պահին հստակ հայտնի էր 4 վիրավորի մասին։ Գրեթե նույն ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը զոհվածների և գերեվարվածների թիվ էր նշում։

12 գերեվարված զինծառայողների մասին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց ժամը 17։00-ին, զոհված մեկ պայմանագրային զինծառայողի՝ Մերուժան Հարությունյանի մասին պաշտոնապես հաղորդվեց կրակի դադարեցման պայմանավորվածության մասին տեղեկություն հետ միաժամանակ։

Ավելի համապարփակ ինֆորմացիա հրապարակվեց այսօր առավոտյան․ «Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ»։

Փաստացի, մինչև այս պահը ՊՆ-ն դեռևս մեկ զոհվածի մասին է պաշտոնապես հայտարարել, այն պարագայում, երբ երեկ՝ հակառակորդի սադրանքից 3 ժամ անց, Աղաջանյանն արդեն որոշակի մանրամասներ ներկայացրեց։

Մինչ Պաշտպանության նախարարությունը խոստանում է նոր տեղեկությունների դեպքում կրկին հաղորդագրությամբ հանդես գալ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ երեկոյան հայտարարեց՝ եթե օրվա ընթացքում հակառակորդը որոշակի առավելություն է ունեցել, ապա օրվա ավարտին կորցրել է։

Այսօր, սակայն, Քոչարյանը խուսափեց առավել մանրամասն մեկնաբանել Factor TV-ի հարցը, թե որքան է առաջ եկել հակառակորդը։ Այս անգամ նա ուղղորդեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը։

Մինչ այդ, այս տարածքների օկուպացիայի մասին խոսել էր իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Նա առաջինն էր, որը երեկ հստակ թվերով մատնանշեց այն տարածքները, որոնք այսօր հակառակորդի կողմից օկուպացվել են։ Ավելի ուշ, ԱԽ նիստում դրան անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեև, ըստ ամենայնի, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո սա Ադրբեջանի կողմից զրահատեխնիկայով և հրետանիով ՀՀ սուվերեն տարածք ներխուժման առաջին փորձն էր, սակայն ոչ առաջինը՝ ընդհանուր առմամբ։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ մայիս-հունիս ամիսներին հակառակորդի կողմից այս ներխուժումը կարող էր այլ ավարտ ունենար, եթե այդ ժամանակ էլ համապատասխան գործողություններ ձեռնարկվեին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան