Չկա ղարաբաղյան հարցի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում․ կա լուծում կամ չլուծում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մինչ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը ռազմական նոր սադրանքների է դիմում մեր սահմանի երկայնքով:Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը և հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.

«Սա մեզ ի՞նչ հետևությունների պետք է հանգեցնի, որո՞նք պետք է լինեն մեր քայլերը այս պայմաններում»:

Փաշինյանն  պատասխանեց, որ ինքը շատ լավ հասկանում է՝ խաղաղության դարաշրջան բացելը հեշտ չի լինելու. «Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը միայն մեզանից չի կախված: Մենք ասել ենք՝ լինելու են գործողություններ, որոնց նպատակն է առաջին հերթին ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

Սա ցույց է տալիս, որ այդ ամենը մեր օրակարգն է և քանի որ մենք դա ընդունել ենք որպես ռազմավարություն, պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը անարդար է համարել միջազգային հանրության դիրքորոշումները և ընդհանրապես լսելի չի համարել հակառակորդի դիրքորշումները. «Ստացվել է այնպես, որ մեր դիրքորոշումները իքս պահից սկսել է չլսելի լինել միջազգային հանրության կողմից: Հնարավոր չէ այն հարցերը, որոնք վերաբերում են միջազգային օրակարգին, վերցնել և չափել միայն սեփական արշինով։ Կարելի է անել դա, բայց հաջողություն և լուծում չի բերի»:

Նիկոլ Փաշինյան խոսքով՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հայկական կողմը հաջողություն չի ունեցել, որովհետև մեր ընկալումներն ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար: «Ես դեռ Ադրբեջանի մասին չեմ խոսում, միջազգային հանրության ընկալումներն էլ ընկալելի չեն եղել մեզ համար: Մենք ունեցել ենք ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում, և բոլորս նվիրված ենք եղել դրան, բայց մենք հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ՝ Ղարաբաղի հարցի լուծումը»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ չկա ղարաբաղյան հարցի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում․ կա լուծում կամ չլուծում:

Մանրամասները՝ տեսանյութում: