2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7% ցուցանիշ և ներուժի արագացում․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց Կենտրոնական բանկի եզրակացությունը:

«2022 թվականի բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է… 2022թ. բյուջեի համար նախանշվել է տնտեսական աճի 7% ցուցանիշ և ներուժի արագացում… 2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը»,- ընդգծեց ԿԲ նախագահը:

Նա նաև հավելեց, որ տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից կարևոր է համարվում ներդրումների խրախուսմանը և արտահանումների խթանմանն ուղղված միջոցառումներն ու քննարկումները:

Գալստյանի խոսքով՝ 2022 թվականին ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական՝ 0.9 տոկոսային կետով աճ կունենա, որի պայմաններում պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

«Գնահատվում է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված սահուն կոնսոլիդացիայի վարքագիծը և սահմանված հարկաբյուջետային կանոնների պահպանումը կնպաստեն ՀՀ պետական պարտքի բեռի նվազեցմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- ասաց Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: