Ադրբեջանական հենակետի ուղղությամբ նռնակ նետած Ստեփանակերտի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին. ԱՀ ՔԿ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, ԱՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:
ԱՀ քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտյան, Շուշի քաղաքի անցակետի մոտ՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, ԱՀ քաղաքացին պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։ Լրատվամիջոցները գրում էին, որ նշված անձը նոյեմբերի 8-ին «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանված «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանի եղբայրն է։

Factor.am-ը տեղեկություններ ունի, որ նռնակ նետած ԱՀ քաղաքացին ոչ թե Մարտիկ Երեմյանի եղբայրն է, այլ նրա հոր ընկերը։

Նշենք նաև, որ միջադեպի հետևանքով փակվել էր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։