Շուշիի մոտ ադրբեջանցու կողմից սպանված հայ երիտասարդի բարեկամը նռնակ է նետել ադրբեջանական հենակետի վրա, ռուս խաղաղապահները ձերբակալել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։

Factor.tv-ն ներկայացնում է Շուշիի մոտ անցակետում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ  նետում նոյեմբերի 8-ին սպանված Մարտիկ Երեմյանի բարեկամն է։ Ռուս խաղաղապահները ձերբակալել են վերջինիս։

Ուշագրավ է, որ մինչ օրս չի եղել դեպք, որ ռուս խաղաղապահներըը ձերբակալեն ադրբեջանական կողմից սադրանքների հեղինակներից գեթ մեկին՝ անգամ հայ խաղաղ բնակչության սպանություններից հետո։

Նշենք, որ միջադեպի հետևանքով փակ էր նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը։ Այժմ այն երկկողմանի բաց է: Միջադեպի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանվել էր «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը։ Մյուս աշխատակիցների՝ Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս էր հասցվել:

Արփի Հակոբյան