Կկրակեմ ոտիցդ, արա՛․ ոստիկանները կանգեցրել են ավտոմեքենան և զենքով սպառնալիքներ հնչեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Կալինինո ավտոճանապարհին ոստիկանության երկու աշխատակցի և 23-ամյա տղայի միջև միջադեպ է գրանցվել։ Տեղի ունեցածի մասին ահազանգ է ստացել փաստաբան Արա Ղարագյոզյանը․ նրան պատմել են, թե ինչպես են ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք սկզբում մեքենայից ուժով դուրս հրավիրել իրեն և ընկերոջը, ապա սկսել զենքը ձեռքին հայհոյանքներ հնչեցնել իրենց հասցեին, որից հետո՝ հարվածել։

Նկարահանումը, որն իրականացրել է ավտոմեքենայի տեսահսկման խցիկը, հստակ արձանագրել է, թե ինչպես են ոստիկան ներկայացած երկու անձինք առանձին-առանձին հարցուփորձ անում ավտոմեքենայում գտնվողներին՝ ուր են գնում և ինչու, ապա միանգամից սկսում սպառնալ։

Տուժողը փաստաբանին պատմել է, որ իրենց տարել են Ստեփանավանի ոստիկանական բաժանմունք և կես ժամ պահել, ապա առանց որևէ փաստաթուղթ պահանջելու՝ բաց թողել։ Ղարագյոզյանի խոսքով՝ տեղի ունեցածը տղաներին շատ է վախեցրել։

Տեսանյութն արդեն իսկ ուսումնասիրվում է Ոստիկանության կողմից, Factor TV-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Իսկ հանցագործության մասին հաղորդումը դեռ երեկ է ուղարկվել Գլխավոր դատախազություն, սակայն կառույցը դրան արձագանքել է միայն այսօր՝ տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո։

«Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման ու տեսանյութի կապակցությամբ հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով՝ ըստ հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումների կարգերով»,- նշեց Էդգար Ջանոյանը:

Պարեկային նոր ծառայության համատեքստում նման միջադեպերը բավականին խնդրահարույց են մնում, այնինչ դեռևս նախորդ տարի մեկնարկած այս բարեփոխումները դրական սպասումներ էին առաջացրել հասարակության մեջ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ արտաքինից բարեփոխված Ոստիկանությունը բովանդակային իմաստով չի փոխվել, քանի որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և համակարգից չի հեռացվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին ոստիկանների կողմից ուժի գործադրման հերթական միջադեպն էր տեղի ունեցել։ Անչափահաս երեք երեխաների աչքի առաջ ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկել տղամարդուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հերթական ինքնակամ կառույցի ապամոնտաժման ժամանակ։ Տղամարդը դիմադրել էր, ինչի արդյունքում իրավապահ մարմինները փորձել էին աշխատանքն իրականացնել ուժի գործադրմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան