Մանկական կենտրոնում թունավորվել է 10 երեխա․ պատճառը դարձյալ հավի միսը կարող է լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Փորացավ, փորլուծություն, բարձր ջերմություն․ այս ախտանշաններով երեկ երեկոյան տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 7-11 տարեկան 10 երեխա։ Նրանցից 8-ը տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական, իսկ 2-ը` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

«Մուրացան» տեղափոխված երեխաներից 5-ի վիճակը կայուն ծանր է եղել, իսկ մյուս 3-ինը՝ միջին ծանրության։ Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նրանք արդեն դուրս են գրվել։ Սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն ազգային կենտրոն տեղափոխված 8 և 9 տարեկան երեխաների բուժումը շարունակում է։

«Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, մյուսինը՝ միջին ծանրության»,- ասում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մանկական բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանը:

Երեխաները շուրջ 5 տարի գործող «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են։ Նախնական վարկածով՝ թունավորումը եղել է սննդից։ Այս կենտրոնը սննդի մատուցման ծառայություններ չունի։ Այդ օրը, սակայն, երեխաները սնվել են զարգացման կենտրոնում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ դեռ երեկ երեկոյան է լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ նմուշառումներ կատարել։

«Տվյալ օրը երեխաները ճաշել են տվյալ հաստատությունում, կերակրի առկա մնացորդներից և ջրից կատարվել են նմուշառումներ»,- նշում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Պարզվում է՝ զարգացման կենտրոնում երեխաները կերել են հավի մսով շիլա և երշիկ։ Թեև դեռ հստակ ախտորոշում չկա, թե որն է թունավորման պատճառը, սակայն զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցված է։

Մեր նկարահանող խումբն այցելեց «Էլկա» զարգացման կենտրոն, սակայն հաստատության դուռը փակ էր։ Կենտրոնի տնօրեն Գայանե Տեր-Պետրոսյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ թունավորման պատճառ կարող է լինել հավի միսը։ Եթե զարգացման կենտրոնը սովորաբար սնունդ չի մատուցում, ապա ինչու են երեխաները երեկ սնվել այնտեղ․ այս հարցն ուղղեցինք տնօրենին։

«Լինում են դեպքեր, երբ հյուրասիրություն ենք կազմակերպում»,- ասաց Գայանե Տեր-Պետրոսյանը:

Կենտրոնի՝ սննդի պահման հատվածում ՍԱՏՄ-ն որոշակի թերացումներ է նկատել, գնահատվել են սանիտարահիգիենիկ պայմանները։ Այս զարգացման կենտրոնի տնտեսվարողը ներառված չէ սննդի շղթայի օպերատորների բազայում, և քանի որ սնունդ չէին մատուցում երեխաներին, ՍԱՏՄ-ն իրավասություն չուներ այստեղ վերահսկողություն իրականացնել։

Թե որն էր զարգացման կենտրոնում թունավորման պատճառը, ցույց կտան հետազոտության արդյունքները, որոնք պարզ կլինեն շուրջ մեկ շաբաթից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ զանգվածային թունավորման դեպքեր էին գրանցվել «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում։ Թունավորվել էր 179 անձ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ 68 թունավորված շարունակում է ստացիոնար բուժում ստանալ, մյուսները դուրս են գրվել:

«Տաշիր պիցցա»-ի երկու մասնաճյուղերից կատարվել էին նմուշառումներ, այսօր արդեն հայտնի դարձան լաբորատոր հետազոտության արդյունքները: Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝

  1. «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով՝
  2. Հավի կրծքամիսը և Հազարը (մարոլ)՝ սալմոնելաներ ցուցանիշներով,
  3. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

ՍԱՏՄ-ն ստուգումները շարունակում է «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում, մայոնեզ արտադրող և թռչնամիս մատակարարող ընկերություններում. մայոնեզից և թռչնամսից կատարվել են նմուշառումներ՝ թունավորման բուն պատճառը բացահայտելու համար։ Միայն սրանից հետո պարզ կլինի, թե որքան կտուգանվի «Տաշիր պիցցա» սննդի ցանցը։ Մինչև այդ, կասեցված կմնա պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերի գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան