Հայաստանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի փոխնախագահ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում այսօր Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։ Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Վերջինիս պարտականությունն է սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն։ Այն նաև ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին: