Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

Լուրեր

16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով․ տեղեկացնում են ՊՎԾ-ից։

Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնավորվել են Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով գումարները նախաքննության ընթացքում վերականգնվել են:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: