Առերևույթ չարաշահումներ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համանքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գրությունը և կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համանքի ղեկավարի կողմից ներկայացվել Է աճուրդ-վաճառքի: Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Մարզպետարանի կողմից 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ:

Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայքապետարանի կողմից աճուրդի գործըթնացը շարունակվել է, և 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000  ՀՀ  դրամով:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը։