Կարծում եմ, դպրոցները երկուշաբթի օրվանից կանցնեն առկա դասերի. Վահրամ Դումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.11.2021 | 12:55«Կարծում եմ երկուշաբթի օրվանից դպրոցները կսկսեն առկա դասերը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Կառաջնորդվենք առողջապահության նախարարության հրամանով՝ իհարկե պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերն էլ նոյեմբերի 15-ից հետո, ակնկալում ենք, որ կանցնեն առկա ուսուցման: Մենք կառաջարկենք անցնել, բայց բուհերն ինքնավար կառույցներ են, իրենք կքննարկեն, կշարժվեն առաջ»,- նշեց Դումանյանը: