Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում առաջին անգամ քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ
Քաղաքականություն
04.11.2021 | 13:01Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն առաջին անգամ կքննարկեն Միացյալ Թագավորության խորհրդարանում։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ Համայնքների պալատում առաջին լսումները տեղի են ունենալու նոյեմբերի 9-ին։ Նախագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոթոնը։
Եթե օրինագիծն այս փուլում ընդունվի, Միացյալ Թագավորությունը մեկ քայլով կմոտենա Հայոց ցեղասպանության ճանաչմանը, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ «չպատժված հանցագործությունը խրախուսված հանցագործություն է»։
Տաթև Ֆռանգյան