Անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսում. Արցախի կարգավիճակի և մյուս հարցերը կքննարկվեն այդ շրջանակում. ԱԳ փոխնախարար

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսում Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում այդ նպատակին հասնելու համար: Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի և մյուս հարցերը կքննարկվեն այդ շրջանակում:

«Հարցը մի փոքր վաղաժամ է»,- ասաց փոխնախարարը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քարտեզներով է ՀՀ-ն մասնակցելու դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններին:

«Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,- նշեց Գևորգյանը:

Հարցին՝ ՀՀ-ն չի՞ հստակեցրել՝ մեզ համար որ քարտեզն է շահեկան, Գևորգյանն արձագանքեց, թե հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հստակեցված է, բայց չե՞ն բարձրաձայնում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, թե ընդհանուր մոտեցումներ ձևավորում են ներքին քննարկումների ընթացքում. «Բայց այս պարագայում հանդես գալ մեր գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, կարծում եմ՝ վաղաժամ է»,- վերահաստատեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: