Ծանրաբեռնված աշխատանք, ցածր վարձատրություն․ «Շտապօգնության» վարորդները 6 ժամ գործադուլ արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանը սպասարկող շտապօգնության ենթակայան եկած կանչն անպատասխան մնաց։ Եվ այսպես առավոտից ստացված բոլոր կանչերը անպատասխան են մնում՝ վերահասցեավորվելով մյուս տարածքները սպասարկող ենթակայաններին։ 6-րդ ենթակայանի վարորդներն այստեղ առավոտյան 9-ից բողոքի ակցիա են անում։

«Շտապօգնություն» ծառայության վարորդները մեկ՝ շուրջօրյա հերթափոխի դիմաց ստանում են մոտ 11․000 դրամ։

6-րդ ենթակայանում կանչերը սպասարկում է 5 բրիգադ՝ նախկին 6-ի փոխարեն։ Մեքենաներից մեկը վթարվել է, շարքից դուրս եկել՝ ավելացնելով մյուս վարորդների՝ առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքը, բայց եթե անգամ կանչերի թիվը մեծ չի լինում, սպասարկում են այլ ենթակայանների կանչերը, ասում են վարորդները։ Բողոքի ակցիային նաև շտապօգնության բժիշկներն են միացել։

Վարորդների դժգոհությունները տարաբնույթ էին, նաև այն, որ բուն վարորդական աշխատանքից բացի՝ ստիպված են լինում նաև մեքենաները լվանալ, իսկ վթարների դեպքում մեքենայի վերանորոգման ծախսերը պետք է հոգան։ Իսկ այն, որ շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարները քիչ չեն, նկատելի է անգամ անզեն աչքով։

Շուրջ 6 ժամ Շենգավիթ համայնքի շտապօգնության կանչերն այս ենթակայանի կողմից չսպասարկվեցին։ Թեպետ վարորդներն ասում էին, որ ծանր կանչերը կսպասարկեն, սակայն առավոտյան միայն մեկ կանչ էր սպասարկվել, կանչը երեխայի համար էր, դրանից հետո ոչ կանչի մեկնելու հարց բարձրացվեց,, ոչ էլ բանալիները հետ վերադարձնելու։ Փոխարենը ակցիայի մասնակիցների թիվն էր մեծանում։

Հեռախոսով փորձեցինք ճշտել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ ստեղծված իրավիճակը հարթելու համար։ Երևանի «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ ինքը նախ՝ գրավոր ծանուցում չի ստացել բողոքի ակցիայի անցկացման մասին, և հետո՝ աշխատավարձ բարձրացնողն ինքը չէ, այդ հարցը պետք է քննարկման դրվի և որոշումը կայացնի վերադաս մարմինը՝ Առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր հայտարարի չեկան, ավելի ուշ հարցը քննարկեցին փակ դռների հետևում։ Պայմանավորվեցին, որ վարորդները գրավոր կներկայացնեն իրենց պահանջը, հարցը կդրվի քննարկման և առաջիկա 15 օրվա ընթացքում կտրվի պատասխան։ Վարորդները վերադարձան աշխատանքի՝ պայմանով, որ գոնե 2022 թվականի բյուջեով աշխատավարձի բարձրացում նախատեսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան