Արթուր Ղազինյանը «հոբելյանական» 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Լուրեր

16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:

Անդրանիկ Քոչարյանը հորդորել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացնել նոր թեկնածուի: Խնդիրն առաջիկայում լուծում կգտնի օրենսդրական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին: