Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենքի մատարարումներում մենք որևէ միջազգային պարտավորություն չենք խախտում․ ռուս պաշտոնյա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։

Հարցին՝ արդյո՞ք Երևանը հետաքրքրություն ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրերի կնքման վերաբերյալ, Շուգաևը հստակ պատասխան չի տվել։

Նա նշել է, որ Երևանն ու Բաքուն ՌԴ-ի համար ռազմավարական գործընկերներ են։

«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են։ Այդ երկրներից յուրաքանչյուրը, որպես անկախ երկիր, ինքն է որոշում նոր սպազինությունների հարցում պահանջարկը։ Մենք մեր մատակարարումներում՝ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին, որևէ միջազգային պարտավորություն չեն խախտում, իրականում դա վերաբերում է բոլոր երկրներին։ Ցանկացած պետության հետ, որի հետ ռազմատեխնիկական համագործակցություն կա, գոյություն ունեն որոշակի ծրագրեր։ Մեկի հետ ավելի երկարատև հիմքով են այդ հարաբերությունները կառուցվում, մյուսի հետ՝ ավելի գործառնական։ Մեր հետաքրքրվածությունը նշյալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որպեսզի հակամարտությունը, որը հաջողվել է ակտիվ փուլում մարել, նորից չբռնկվի»,- ասել է ռուս պաշտոնյան։

Շուգաևն այդպես էլ հստակ չի ասել՝ Հայաստանի հետ նոր պայմանագրեր կնքվե՞լ են, թե՞ ոչ։

Էմմա Չոբանյան