Նոր խնդրահարույց շինթույլտվություն Ֆիզգորոդոկում․ բնակիչները կրկին ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Համեստ այս աղջնակն իր իրավունքների համար համառ պայքարող, «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի թաղամասի բնակիչներից մեկն է։ Ձեռքին «Ոսկե բանալին» է՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մրցանակը։ Անվանակարգը յուրահատուկ էր՝ «Տեղեկատվության ազատության խախտած իրավունքի համար հետևողականորեն պայքարած քաղաքացիական նախաձեռնություն»։

Հիմա բնակիչներով որոշում են, թե որտեղ փակցնեն մրցանակը։ Հստակ է մեկ բան՝ այն պետք է ամեն օր տեսանելի լինի այստեղ կառուցապատում իրականացնող ընկերության աշխատակիցների համար։ Թեպետ պայքարը դեռ արդյունք չի տվել, բայց հանձնվել չեն պատրաստվում։

Ավելի քան 2 տարվա նախապատմություն ունեցող այս խնդիրը վերջին ամիսներին կրկին սրվեց։ Կառուցապատող «Ռատկո» ընկերությունն ունի տարածքում 12 հարկանի բնակելի շենք կառուցելու շինթույլտվություն։ Հակառակ պնդումների, որ տարածքի սեփականաշնորհումն ու ծավալվող շինարարությունն օրինական են, բնակիչները շարունակում են ահազանգել՝ շինարարությունն իրականացվում է ապօրինի, տարածքի սեփականաշնորհման հիմքերը կեղծ են։ Այլ պատճառներ բնակիչները ևս մատնանշում են։

Խորհրդային շրջանում Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար կառուցված գիտավանն այս տարվա փետրվարին ԿԳՄՍ նախարարության կողմից տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ էր ստացել, բայց այն հատվածը, որտեղ հիմա շինարարություն է իրականացվում, հուշարձանի տարածքում չի ներառվել։ Թե ինչո՞ւ, փորձում են հասկանալ ԿԳՄՍ նախարարությունից։ Վերջերս նաև հանդիպում են ունեցել նախարարի հետ, հիմա սպասում են պատասխանի։

Մինչ շինհրապարակում փոսերը շարունակում են խորանալ, քաղաքապետարանին վարչական բողոք են ներկայացրել, բայց վարչական վարույթ հարուցելու մասին լուր դեռ չունեն։ Նաև դատական հայց է ներկայացվել, կա հարուցված քրեական գործ, որով պահանջում են բնակիչներին որպես տուժող ճանաչել։ Այս ամենին զուգահեռ՝ կասկած չունեն, որ շինարարությունը դադարեցվելու է, պատճառված վնասը՝ վերականգնվելու։

Նույն լավատեսությունը, սակայն, չունեին Ֆիզգորոդոկի ծայրամասում ապրող բնակիչները։

Հալաբյան 22ա և 22բ շենքերին հարակից կանաչապատ այս տարածքում էլ շուտով երկհարկանի շինություն կկանգնի։ Որ կկարողանան բան փոխել, այս հատվածում սեփական ձեռքերով պտղատու ծառեր տնկած ու խնամած բնակիչներն արդեն չեն հավատում։ Երկու տարի առաջ էլ էին փորձել այստեղ շինարարություն սկսել, բնակիչներն ընդդիմացել էին, շինարարությունը կանգնեցվել էր։ Այս անգամ հավաքած 100-ից ավելի ստորագրություններն արդյունք չտվեցին։

Պատկան բոլոր մարմիններին դիմել են։ Դուռ չի մնացել, որ չթակեն, ասում են բնակիչները։ Միակ բանը, որ հաջողվել է պարզել, այն է, որ տարածքի սեփականատերը շինթույլտվություն ունի։

Կառուցապատումն իրականացնում է ֆիզիկական անձ հանդիսացող Խաժակ Մելիքսեթյանը, շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին։ Շենքի չափերի մասին տեղեկություններ կան փակցված, բայց շինության տեսակի մասին՝ ոչ մի խոսք։ Բնակիչները միայն ենթադրում են, որ առանձնատուն է կառուցվում։ Դառը փորձն ունեն․ հարևանությամբ ավտոտնակի անվան տակ տարիներ առաջ երկհարկանի այս առանձնատունը կառուցվեց՝ էլեկտրամատակարարման ենթակայանին կից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան