Պարեկները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

Լուրեր

16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Ամիրյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, պարեկները նկատել են, որ վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ են դրսևորել, բացի այդ՝ ոստիկանության ծառայողները բեռնախցիկում մեքենաների կողային հայելիներ են նկատել։ Կարգախումբը Երևանում բնակվող 23 և 22 տարեկան երիտասարդներին կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիներ, որոնք, ըստ բերման ենթարկված երիտասարդներից մեկի, գողացել էր Երևանի տարբեր թաղամասերում կայանված մեքենաներից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են տուժողների ինքնությունը։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։