ՀՀԿ-ական թեկնածուի կնոջ ընկերությունից ոստիկանությունը 52 մլն դրամի գնում է կատարել՝ առանց մրցույթի

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀԿ-ական թեկնածուի կնոջ ընկերությունից ոստիկանությունը 52 մլն դրամի գնում է կատարել՝ առանց մրցույթի Ոստիկանությունը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ից ձեռք է բերել մեքենաների համար երաշխիքային սպասարկման ծառայություն, որի համար վճարել է 52 մլն դրամ: Ծառայությունը ձեռք է բերվել մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:

Factor.am-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է: Ի դեպ, պետական կառույցներն առանց մրցույթի գնումներ կատարում են Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ոստիկանական մեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ:

Ոստիկանությունը ձեռք է բերել Skoda Octavia մակնիշի մեքենաներ, որոնք այժմ ներդրված են պարեկային ծառայության համակարգում: Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 12,8 մլն դրամ:

Հիշեցնենք՝ Արտյոմ Մովսեսյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին եղել է ռեյտինգային թեկնածու ՀՀԿ ընտրական ցուցակով: Այս ընկերությունից հաջորդ խոշոր գնորդը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն է: ՀԸ-ն «Չեխ Ավտո» ՍՊԸ-ից այս տարվա հունիսին գնել է 3 ավտոմեքենա՝ 21 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով:

Կառույցից փոխանցում են, որ ավտոմեքենաների ձեռք բերման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի հունիսին գործարկված լրատվական ալիքի արտադրական և նկարահանման ծավալների ավելացմամբ: «Տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացվել է մրցութային ընթացակարգով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքին պահանջներին համապատասխան, ընդ որում՝ ոչ թե ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների, այլ Ընկերության այլ եկամուտների հաշվին»,- Factor.am-ին փոխանցեցին Հանրային ՀԸ-ի աշխատակազմից:

Գնումների համակարգից Factor.am-ը տեղեկանում է, որ «Չեխ Ավտո» ՍՊԸ-ն այս և նախորդ տարի միասին 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին: Իսկ ահա 2017 և 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին:

Նարեկ Կիրակոսյան