Նոյեմբերի 9-ին լինելո՞ւ է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Պաշտոնական Երևանը շարունակում է հերքել նոյեմբերի առաջին տասնօրյակում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը։ Ռուսական Octagon media-ն այսօր տեղեկություն էր տարածել, որ Կրեմլը նախապատրաստում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, ըստ լրատվամիջոցի, տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին Սոչիում։ «Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը»,- գրել էր համացանցային լրատվամիջոցը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ հոկտեմբերի 23-ին ԱԳՆ-ի և երեկ ԱԺ-ում՝ նախարար Արարատ Միրզոյանի արված հայտարարություններին ավելացնելու ոչինչ չկա:

ՀՀ արտգործնախարարության խոսնակը հոկտեմբերի 23-ին, հիշեցնենք, արձագանքելով հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու, նշել էր. «Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում»։

ԱԳՆ մամուլի քարտուղարը չէր մանրամասնել, թե խոսքը մասնավորապես որ շրջանակների ու ինչ լուրերի մասին է։ Հոկտեմբերի 27-ին էլ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր ԱԺ-ում թեմային անդրադարձել։ «Նախ ուզում եմ ասել, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ, քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում», – հայտարարել էր նախարարը։

Նարեկ Կիրակոսյան