Անթաղ մարմիններ, ԴՆԹ փորձաքննությունից հրաժարվող ծնողներ․ անհետ կորածների հարազատների հույսը չի մարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Լուսանկարում 42-ամյա Իրինա Մուսայելյանն է՝ թոռնիկների հետ։ Կենսախինդ, կյանքը սիրող, բայց հայրենիքը կյանքից շատ էր սիրում։ Հորն ու ամուսնուն արցախյան առաջին պատերազմում կորցրած Իրինան 2017 թվականից ծառայության էր անցել Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված գումարտակում, որտեղից նրան 44-օրյա պատերազմի մեկնարկին՝ հենց սեպտեմբերի 27-ին տեղափոխել են Թալիշ։ Իրինան սեպտեմբերի 27-ին ժամը 16-ին է վերջին անգամ խոսել հարազատների հետ։

Քույրը պատմում է, որ Իրինայի անունը սեպտեմբերի 28-ին հայտնվել էր զոհվածների ցուցակում, բայց Իրինայի մարմինն իրենց չի հանձնվել, միայն կցկտուր տեղեկություններ ու իրար հակասող պատմություններ են լսել, որ Իրինան զոհվել է, բայց ոչ մի ապացույց։

Իրինան 44-օրյա պատերազմում անհետ կորածների ցուցակում միակ կինն է։ Հարազատների պահանջով է նրա անունը հանվել զոհվածների ցանկից ու անհետ կորած զինծառայողների ցանկում ներառվել։

Կին զինծառայողները շատ չէին, եթե զոհված լիներ, նրան կկարողանային գտնել, ասում է քույրը։ Բացի այդ՝ ունեն հիմնավոր կասկածներ, որ Իրինան գերեվարվել է։ Փակագծեր բացել առայժմ չեն ուզում։ Կասկածներն ավելի են խորանում ԴՆԹ նույնականացման բացակայության պայմաններում։

Նույնականացում կլինի, թե՝ ոչ, նույնքան անհայտ է, որքան 200-ից ավելի զինծառայողների ճակատագրերը։ Պատճառները տարբեր են։ ԴՆԹ փորձաքննություններ իրականացնող լաբորատորիան այսօր էլ աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։

Կան ձևափոխված փորձանմուշներ, որոնցից լիարժեք գենետիկական բնութագիր անջատել չի ստացվում։

Դատական գենետիկայի կենտրոնը հագեցած է նորագույն սարքերով, բայց մասունքները հաճախ ձևափոխված են լինում նաև ականապայթյունային վնասումների հետևանքով։ Արդյունքում կան նմուշներ, որոնց դեպքում նույնականացում անել չի հաջողվել։ Այդպիսի 53 բարդ փորձանմուշ ուղարկվել է Նիդերլանդներ․ պատասխան դեռ չի ստացվել։

Կան ծնողներ, որ հրաժարվել են ԴՆԹ հանձնելուց, ինչի հետևանքով մոտ 100 անթաղ մարմիններ մնում են սառնարաններում։ Եթե նրանց հարազատները ուժ չգտնեն ու չհանձնեն ԴՆԹ անալիզներ, պետությունը ստիպված կլինի այդ մարմիններն ու մասունքները եղբայրական գերեզմանում հուղարկավորել․ այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր ասել։

Քիչ չեն նաև ծնողները, որոնք կասկածները փարատելու համար կրկնակի փորձաքննություն են իրականացրել արտերկրում, հերքված պատասխաններ չեն եղել, ասում է մոլեկուլային գենետիկայի փորձագետ Դիանա Հարությունյանը։ Ծնողներին նույնականացման մասին ասում են միայն այն ժամանակ, երբ լիովին վստահ են լինում արդյունքների հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան