Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի գործով դեռ ասելիք ունի. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Կա վարկած, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ունի Մեղրիի փոխանակման հետ: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այդ վարկածը, ցավոք, ամբողջությամբ ուսումնասիրված չէ:

«Մեղրիի հետ կապված բավականին գաղտնի բաներ կային, նախաքննական մարմինն էլ չուներ պատկերացումներ:

Իշխանության մեջ անհասկանալի թևեր էին ձևավորվել, Ռոբերտ Քոչարյանը «Անգլիայի թագուհի էր», բայց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն տվեց, որ պարոն Ջհանգիրյանի կողմից ձևավորված նախաքննական մարմինը հնարավորություն ունենա արագ ձեռք բերելու որոշակի տեղեկություններ և ապացույցներ: Եկավ մի պահ, երբ որ նախաքննական ցուցմունքները շատ կարևոր էին:

Այդ ընթացքում իշխանության համար պայքար էր ընթանում, Քոչարյանը հաղթեց Սարգսյանի և Դեմիրճյանի ձևավորած իշխանությանը՝ կատարելով հակասահմանադրական որոշում՝ աշխատանքից հեռացնելով պաշտպանության նախարարին և վարչապետին:

Դրանից հետո տեղի ունեցան գործընթացներ և կասեցվեց Հոկտեմբերի 27-ի գործը, որ Քոչարյանի կողմից որակվել էր «ուչաստկովի» գործ: Կալանքից ազատվեցին մարդիկ, որոնք հիմնական կասկածյալներն էին: Դրանից հետո շատ կարևոր վկաներ մահացան՝ անհասկանալի պատճառներով»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է և Մեղրիի վարկածն առաջնային նշանակություն ունի:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի գործով դեռ ասելիք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում: