Սահմանին վերաբերող հարցն ԱԺ-ում կքննարկվի փակ ռեժիմով. կմասնակցի նաև ԳՇ պետի տեղակալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ նիստի ռեժիմով: Այս առաջարկն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով:

Բացի այդ որոշվեց, որ այդ նիստում հարակից ելույթի հնարավորություն կտրվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշումն ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն հարց ուղղեց. «Մենք ԱԳ նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառն ի՞նչն է, որ նա ներգրավված չէ, որովհետև բավականին հարցեր վերաբերում էին այդ ոլորտին»:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը և ըստ էության, կառավարությունը հարկ է համարել հիշյալ  պաշտոնյաներին գործուղել այդ քննարկման համար»: