Բարձրահարկի կառուցումն ապօրինի՞ է․ տարածքի բնակիչները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայրաքաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի բնակիչները որոշել են լրատվամիջոցների օգնությանը դիմել․ առանձնատների կողքին բարձրահարկ շենքեր են կառուցվելու։ Պայքարել սկսել են դեռ երկու տարի առաջ, հիմա նորից նույն խնդրի առաջ են կանգնել։ Կառուցապատողը մեկ ամիս է՝ փորման աշխատանքներ է սկսել, նորից դիմել են պատկան մարմիններին, ասում են՝ զրո արձագանք։

Կառուցապատողը 2019 թվականին ստացել էր բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն, բայց շինաշխատանքները կասեցվել էին, քանի որ բնակիչները դիմել էին դատարան։

Դատարանի որոշում չկա, բայց կա անկախ փորձագիտական եզրակացություն, որը հաստատում է, որ շինարարությունն այդ տարածքում հակասում է քաղաքաշինական մի շարք նորմերի։ Մասնավորապես, այս տարածքն իր նշանակությամբ դեռ 90-ականներից նախատեսված է անհատական բնակելի տների կառուցման համար, բացի այդ՝ պահպանված չէ թույլատրելի հեռավորությունը հարակից տներից։

Նույն խնդիրն առկա է նաև հարևան տարածքում՝ Դավթաշեն 9/2 հասցեում։ Բնակիչներն ասում են՝ այստեղ էլ բարձրահարկ շենք կառուցելու համար կառուցապատողն արդեն դիմել է Քաղաքաշինության կոմիտե։ Իրենց կոմիտեից են տեղեկացրել՝ հարցմանն ի պատասխան։

Թեպետ այս հատվածում դեռ շինաշխատանքներ չեն սկսել, բայց մեկնարկը սարերի հետևում չէ։ Թե ո՞վ է կառուցապատողը, առայժմ հայտնի չէ, թաղապետարանից էլ հորդորեցին գրավոր հարցում անել։ Բնակիչները նաև հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, հոկտեմբերի 5-ին դիմել էին Գլխավոր դատախազություն, բայց նոր միայն ստացել են պատասխան, որ գործի մասով նյութեր են նախապատրաստվում։ Մինչ բյուրոկրատական քաշքշուկն արդյունք կտա, կառուցապատողն արդեն մեկ ամիս է՝ գործի է անցել․ փորում է ու քարերը տարածքից հեռացնում։

Բնակիչները պատասխաններ ստանալու համար թաղապետարան շարժվեցին, հենց բակում նրանց դիմավորեց թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արամ Մելիքսեթյանը։ Ասաց՝ խնդրին ծանոթ է։

Թե տարածքում ի՞նչ աշխատանքներ են արվում, Մելիքսեթյանը խոստացավ քիչ հետո իր աշխատակցի հետ տարածք մոտենալ և տեղում հասկանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան