Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի դա․ ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք պահանջելը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանում Իրանի դեսպանը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության՝  Հայաստանից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհով երթևեկելու համար իրանական բեռնատարներից գումարի գանձումը: Այս մասին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է Tasnim-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ցավալի է, որ Գորիս-Կապան ճանապարհն օգտագործող իրանական բեռնատարներից պահանջվում է տուրք վճարել:

Դիվանագետը պարզաբանել է, որ տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում։

«Իրանական բեռնատարները Հայաստան ժամանելուն պես տուրք են վճարում, և նրանցից հարյուր կիլոմետր առաջ նույնպես տուրք վճարել չի ակնկալվում: Մենք ակնկալում ենք, որ նրանք (Ադրբեջանի Հանրապետությունը) կդադարեցնեն դա՝ մինչև լրացուցիչ ճանապարհի նախապատրաստումը և որևէ խնդիր չի առաջանա»,- ասել է դեսպանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հոկտեմբերի սկզբին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը ներկայացրել էր նոր ճանապարհային քարտեզի պլանները, որոնք կբերեն Հայաստանի հետ հարաբերությունների «ռազմավարական մակարդակով» ընդլայնմանը: Նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը նախանշել են նոր նախագիծ՝ երկու հարևանների միջև բեռնատարների համար ապրանքների և երթուղիների տարանցումը վերականգնելու նպատակով՝ ասելով, որ ծրագիրն անմիջապես կիրականացվի։

Տաթև Ֆռանգյան