Հայաստանի պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն  նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով ՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։

 

Պետական պարտքի մեծ մասը Կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։

Տարեսկզբի համեմատ Կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։ Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 6 մլրդ 192 մլն դոլար։

Պետական պարտքի 473 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է։

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքի մեծությունը կհասնի 4 տրիլիոն 740 մլրդ դրամի։ ՀՆԱ-պարտք ցուցանիշը կկազմի 60,2 տոկոս։

«Դա արդեն շատ մոտ է նրան, ինչից մենք պետք է չգերազանցող պարտք ունենանք հաջորդ հինգ տարիների համար։ 2022 թվականի ավարտին արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պարտքի 60 տոկոսը։ Քանի որ մենք ձգտում ենք ներքին պարտքի ավելացման հաշվին կառուցվածք փոխել, հաջորդ տարվա վերջին կունենանք պարտքի կառուցվածքում մոտ 31 տոկոս ներքին՝ դրամով ներգրավված պարտքի մասնաբաժին։ Մենք ունենք ռազմավարություն, որով սահմանել ենք ցուցանիշներ՝ պարտքի կառավարելի միջակայք ունենալու համար։ Մասնավորապես, պահանջներից մեկն այն է, որ պարտքի միջին ժամկետը պետք է կազմի 8-11 տարի։ Մեզ մոտ 2020 թվականին եղել է 8,8 տարի, 2022 թվականին կանխատեսվում է, որ կլինի մոտավորապես 8 տարի»,- նշեց նախարարը։

 

Անժելա Պողոսյան