Հայտնաբերվել է 443 խախտում՝ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված ստուգումները ՀՀ 5 մարզերում ամբողջությամբ իրականացվել են։ Այդ մասին հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

«Նախատեսված 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 443 խախտում, որոնցից 352-ը բացահայտվել է Տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումների ժամանակ։

Մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ համայնքներում հայտնաբերվել է 31-ական խախտում, իսկ Արարատ համայնքում՝ 22 խախտում։
Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Այգավան համայնքում՝ 10 խախտում։ Մեծամոր համայնքում խախտում չի հայտնաբերվել։
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում հայտնաբերվել է 37 խախտում, Աբովյան համայնքում՝ 20 և Մեղրաձոր համայնքում՝ 1 խախտում։
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հայտնաբերվել է 44 խախտում, Արագածավան համայնքում՝ 30, Մաստարա համայնքում՝ 15 խախտում։
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հայտնաբերվել է 23 խախտում, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքներում՝ 22-ական խախտում։
Ըստ անհրաժեշտության իրականացվել է 8 ստուգում․

Հանրությունից ստացված բողոքի հիման վրա Արարատի մարզի Այնթափ համայնքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 22 խախտում:
Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգման արդյունքում Քաջարան համայնքում հայտնաբերվել է 6, Գորիս համայնքում՝ 16 և Մեղրի համայնքում՝ 27 խախտում։
Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ փետրվարի 2-ից 9-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։
Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Շիրակի մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Գյումրի համայնքում հայտնաբերվել է 3 խախտում։
Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում ս․թ․ հունիսի 8-ից 14-ը իրականացված ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 1 խախտում։
Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ևս մեկ ստուգման արդյունքում Վանաձոր համայնքում հայտնաբերվել է 8 խախտում։
Պետական կառավարման մարմնից ստացված գրության հիման վրա Լոռու մարզում գրության հիման վրա իրականացված ստուգման արդյունքում Ալավերդի համայնքում խախտում չի հայտնաբերվել։
Արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են հողամասի նպատակային և գործառնական նշանակությանների հետ առնչվող հարցերին։ Բոլոր ստուգված համայնքներում իրականացվել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից հողօգտագործման բնագավառում իրականացված ստուգումների 38,46% կազմում են տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները և 61,54%՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումները»,- ասված է հաղորդագրությունում։