Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել․ բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

Լուրեր

19.04.2024 | 15:55
Լավրովը ՀՀ-ն «նախկինի նման» ՌԴ-ի դաշնակից է համարում
19.04.2024 | 15:46
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման պատճառով
19.04.2024 | 15:43
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
19.04.2024 | 15:35
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
19.04.2024 | 15:29
Լավրովը ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման հույս է հայտնել
19.04.2024 | 15:27
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Բոլորը

Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր․ տեղեկացնում են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։

Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։

Հիվանդ 40-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15750 քաղաքացու հետազոտություն, որից 1683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։