Ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ, բայց Պուտինը ԳՇ-ի քարտեզները չօգտագործեց․ մեզ թուլացնում է Միութենական պետություն մտցնելու համար․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է

-Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում հայտարարել է, թե առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պրոցեսները «Այստեղ մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։ Ինչո՞ւ: Կան շատ պարզ, պրագմատիկ բաներ՝ ռուսական բանակի Գլխավոր շտաբում են քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային տարիներին»։ Ըստ Պուտինի՝ այս փաստաթղթերի հիման վրա երկու կողմերը պետք է հանգիստ նստեն և աշխատեն: Ինչո՞ւ այլ կողմեր պետք չեն, չէ՞ որ միջազգային ստանդարտներով է ընդունված անել սահմանազատման պրոցեսը, ռիսկեր չկա՞ն այդտեղ։

-Դա Վլադիմիր Պուտինի կարծիքն է, որ մեզ միջնորդ պետք չէ՝ բացի Ռուսաստանը։ Իմ կարծիքը, օրինակ, այլ է, քանի որ և՛ պատերազմում, և՛ պատերազմից հետո Ռուսաստանը ցույց տվեց, որ օբյեկտիվ միջնորդ չէ՝ ավելի շուտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ինչն արտահայտվեց հազար ու մի բաներով, նույնիսկ ապացույցներ բերելն անիմաստ է։ Ճիշտ կլինի, որ միջնորդ կողմերի թիվը մեծ լինի, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լինեն այդ հարցերը։ Դուք ճիշտ նշեցիք՝ ԵԱՀԿ-ն ունի սահմանազատման և սահմանագծման խաղի կանոններ։ Դա շատ մեծ փաստաթուղթ է, որով պետությունները պետք է սահմանագծում և սահմանազատում անցկացնեն։

-Այսինքն՝ կան միջազգայնորեն ընդունված ստանդարտներ, չափանիշներ սահմանազատման, և ոչ թե ՌԴ Գլխավոր շտաբում դրված ինչ-որ քարտեզ․․․ 

-Այո՛, այդ քարտեզը կարող է օգտագործել միջազգային հանրությունը կամ չօգտագործել, դա ուրիշ խնդիր է։ Եվ նույնիսկ եթե Վլադիմիր Պուտինն ասում է, որ իրենք ունեն նախկին սովետմիության հանրապետությունները բաժանած քարտեզներ, հարց է առաջանում՝ ո՞ր քարտեզները։ Եթե նա ասեր, որ իրենց շտաբում 1923 թվականի քարտեզ է, ես այդտեղ խնդիր չունեմ, և պարզ է, որ այդ քարտեզները պետք է ստուգել՝ արդյո՞ք կեղծված են, թե՝ ոչ, քանի որ այս տարիներին շատ բան է փոխվել։ Նույն Ռուսաստանը կարող է դա համեմատել մեր ունեցած քարտեզների հետ։ ՀՀ-ում կան համապատասխան քարտեզներ, ես հանդիպել եմ մասնագետների և գիտեմ։ Շատ հեշտ է ասել, թե ունեն քարտեզներ․․․ Ես զարմացած եմ։ Եթե Վլադիմիր Պուտինը ճշտեր՝ ո՞ր քարտեզներով, հեշտ կլիներ մեկնաբանել։

-Ասելով, որ ՌԴ-ից բացի՝ ուրիշ կողմ պետք չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելիս կամ, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման գնալիս, ի՞նչ նպատակ է հետապնդում Վլադիմիր Պուտինը։ Ինչո՞ւ է նա ցանկանում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը միայն ՌԴ-ի ձեռքերում գտնվի։

-Ես կարծում եմ՝ գլխավոր նպատակը մեզ ու ադրբեջանցիներին իրենց տիրույթում պահելն է, որ մենք չկարողանանք ավելի ազատ քայլեր անել միջազգային հանրության հետ։ Ադրբեջանն ազատ է, բայց այս մեխանիզմներով ինքն ուզում է Ադրբեջանին մոտեցնել իրեն։ ՌԴ-ն ունի իր շահերը, մենք էլ ունենք մեր շահերը։ Ես չեմ համարում, որ մեր տարածքները կարող են փոխվել առանց մեր իշխանությունների, ԱԺ-ի, հանրաքվեի։ Դեմ չլինելով սահմանազատմանը՝ հարցն անպայման պետք է տեղափոխենք միջազգային հարթակներ։

-Մայիսի 12-ից մինչև այսօր Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածքներ Սյունիքում և Գեղարքունիքում։ Ռուսական ռազմաբազան չկանխեց ադրբեջանական հարձակումը, ՀԱՊԿ-ն մերժեց ՀՀ-ին օգնել։ Եթե Ռուսաստանի Գլխավոր շտաբում կան քարտեզներ, ինչո՞ւ ՌԴ-ն ադրբեջանական ներխուժման պահին չբացեց այդ քարտեզները և չհորդորեց հետ գնալ։ Այսինքն՝ ինչո՞ւ ՌԴ-ն չօգտագործեց իր իսկ ձեռքի տակ եղած քարտեզները՝ իր դաշնակից համարվող ՀՀ-ին աջակցելու և մեր նկատմամբ պարտավորությունները կատարելու նպատակով։

-Ռուսաստանը չի օգտագործել ԳՇ-ում եղած քարտեզները, ինչո՞ւ, որ թուլացնի Հայաստանը և իշխանություններին այն աստիճանի, որ վաղը մեր ժողովուրդն իշխանություններին ասի՝ չեք կարող կառավարել, և եթե ուրիշներն էլ չեն կարող կառավարել, դե՝ մտնենք այդ Միութենական պետության մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան