Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 2171 արձանագրություն

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում․ տեղեկացնում են ՃՈ-ից։

«Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 2171 արձանագրություն, որից`

– 30-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 7-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,
– 15-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,
– 326-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,
– 28-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը սահմանված վայրում չփակցված վարելու համար,
– 1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,
-1-ը՝ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար,
-6-ը՝ ուղևորի փոխադրման կանոնը խախտելու համար,
– 12-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։

Միջոցառման ընթացքում 30 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։

Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվնասել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- ասված է հաղորդագրությունում։