Գոռում էր, ասում էր՝ ախպե՛րս, եկա․ գերու եղբոր պատմությունն ու անհետ կորածների հարազատների սպասումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Երեկ գերիների վերադարձի մասին լուրը ստացել ու անմիջապես «Էրեբունի» օդանավակայան էր շտապել Տիգրան Ամբարդարյանը։ 1 տարուց ավելի է՝ գերեվարված եղբորը չէր տեսել։ Օդանավակայան էլ եկել էր՝ առանց նախապես իմանալու, որ այս անգամ վերադարձող 5 գերիներից մեկը եղբայրը՝ Մելսն է լինելու։

Մելս Ամարդարյանը գերեվարվել էր նոյեմբերի 9-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղից։ Այդ օրը մի խումբ աշխարհազորայիններ հայտնվել էին շրջափակման մեջ, նրանցից 64-ը գերեվարվել էր, որոնցից մեծ մասը՝ Շիրակի մարզից։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, ամենաերկարը՝ 20 տարին։ Մելս Ամբարդարյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել և պատիժը կրում էր խստացված ռեժիմով բանտում։ Երեկ վերադարձից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ է տեղափոխվել, որտեղ էլ Տիգրանը երկար բաժանումից հետո առաջին անգամ հանդիպել է եղբորը։ Զրուցել դեռ չեն հասցրել։

Խծաբերդում գերեվարվածներից 24-ը վերադարձվել էին, ևս 5-ը վերադարձան երեկ։ Թեպետ անհետ կորածների ծնողները պաշտպանական գերատեսչությունից լուրեր էին ստացել, որ ավելի մեծ թվով գերիներ են վերադարձվելու, բայց ասում են՝ այս անգամ էլ հուսախաբ եղան։

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց էին՝ իշխանություններից պահանջելով հստակ տեղեկություններ իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Ծնողները նախընտրեցին կադրից դուրս մնալ։ Նրանցից 10-ը Կառավարության շենք մտան վարչապետի օգնականի հետ, դուրս եկան մոտ 2 ժամ տևած հանդիպումից, բայց քննարկման մանրամասները լրագրողներին չհայտնեցին։

Ադրբեջանն այս պահին միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, այնինչ հայկական կողմը, օգոստոսի տվյալներով, 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 108 գերի է վերադարձել հայրենիք։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը հրադադարի հաստատումից մոտ 1 տարի անց 3788 է։ 224 ընտանիք էլ դեռ ապրում է անհայտության մեջ՝ իրենց հարազատներին գերիների մեջ գտնելու հույսով․ նրանց անուններն այս պահին անհետ կորածների ցուցակում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան