Ադրբեջանը դեռ կշարունակի մանևրել․ դա անում է՝ մինչև ավարտվի Հաագայի դատարանում պրոցեսը․ Ստեփան Գրիգորյանը՝ Բայրամովի հայտարարությունների մասին

Լուրեր

25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ինձ համար հիմք չէ Ադրբեջանի ԱԳ նախարարի ասածը, նրանք կա՛մ սուտ են խոսում, կա՛մ մանիլպուլյացիա են անում։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։

«Ադրբեջանի պահվածքը վստահություն չի ներշնչում․ մի բան ասում են, այլ բան՝ անում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը դեռ կշարունակի մանևրել, ասել, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նրանք դա անում են, մինչև ավարտվի Հաագայի դատարանում պրոցեսը։ Նրանք հիմա նման կեցվածք են ընդունել, քանի որ հասկացան, որ Հաագայի դատարանում կարող են պարտվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդոն Գրլիչ-Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Ադրբեջանը կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։

«Հայկական կողմը ևս գործնական քայլեր պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հույս ունի, որ հայկական կողմից ստացվող դրական ուղերձները նաև գործնական արդյունքներ կտան։ Բայրամովը, սակայն, չի մանրամասնել, թե Բաքուն կոնկրետ ինչ քայլեր է արել հաղորդակցությունների բացման ուղղությամբ, այն դեպքում, երբ պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում։

Ստեփան Գրիգորյանը մատնանշեց, որ Բաքվում պատերազմից հետո բացված Ռազմավարի պուրակից հանվել են որոշ ցուցանմուշներ, որոնք ապացույցն էին հայերի նկատմամբ Ադրբեջանում ատելության մթնոլորտի տարածման։

«Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է տեղափոխել միջազգային հարթակներ։ Շատերն ասում էին՝ «ի՞նչ է լինելու այդ դեպքում»։ Տեսա՞ք՝ ինչ արդյունք եղավ, փոխվեց հռետորաբանությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հիմա նպատակ ունի մեղմացնել իրենց նկատմամբ վերաբերմունքը Հաագայի դատարանում, որ չպարտվեն»,- ասաց նա։

Ստեփան Գրիգորյանը տարօրինակ համարեց Բայրամովի պնդումը, թե իրենք կատարում են իրենց պարտավորությունները։

«Նրանք բոլոր գերիներին վերադարձրե՞լ են։ Նրանք չե՞ն կրակում մեր խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակո՛ւմ են, սպանո՛ւմ են։ Կարո՞ղ է՝ չեն մտնում Հայաստանի տարածք, առաջ չեն գալիս։ Նրանք խախտել են բոլոր պարտավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե որքանով են համոզիչ աշխարհի համար Ադրբեջանի հայտարարությունները, քաղաքագետը նախ նկատեց, որ մենք ի սկզբանե չէինք աշխատում միջազգային հանրության հետ։

«Մենք պատերազմի ժամանակ չենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, չենք դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, երբ ադրբեջանցիները մտան Սյունիք և Գեղարքունիք։ Եթե դիմեինք, աշխարհն իր խոսքը կասեր։ Հիմա, բարեբախտաբար, սկսել ենք աշխատել աշխարհի հետ, և դրա վկայությունն է Հաագայի դատարան դիմելը»,- ասաց նա։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ եթե մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրությունը վստահի մեզ, ապա պետք է աշխատենք նրա հետ․ «Պետք է աշխատել ԵԱՀԿ-ի շրջանակում, ՄԱԿ-ի շրջանակում, աշխատել միջազգային դատարաններում»։

Խոսելով հայկական կողմի հնարավորությունների, իր շահերն առաջ տանելու կարողությունների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ պատերազմից հետո մենք թույլ վիճակում ենք։

«Մենք հիմա չունենք դաշնակից։ Եթե գոնե մեկ դաշնակից ունենայինք, ես կասեի, որ մեր կառավարությունը պետք է ավելի համարձակ աշխատի։ Բայց երբ գիտես, որ միայնակ ես, պարտվել ես պատերազմում, պետք է զգույշ լինես, ոչ միշտ համարձակ պատասխանես»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ արտաքին քաղաքականության դեպքում կեցվածքն այլ պետք է լինի․ պետք է կոշտ հակադարձել, օրինակ, Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին, այնտեղ հայերի նկատմամբ ատելության սերմանմանը և այլն։

«Բայց ամեն մի շարժին արձագանքելուց պետք է զգույշ լինել։ Իհարկե, ես կողմնակից եմ, որ մինչև վերջ տանենք հարցի լուծումը, բայց դա կարող ենք անել, եթե ունենանք դաշնակից։ Պետք չէ նորից սկսել իրար խաբել, որ, իբր, Ռուսաստանը կիսատ–պռատ մեզ օգնելու է։ Ո՛չ։ Պետք է հստակություն լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր իրավիճակը գնահատելով՝ կարծում է, որ մենք արտաքին դիվանագիտության դաշտում պետք է ագրեսիվ լինենք, իսկ մարտի դաշտում՝ զգուշավոր։

«Մեզ համար հիմա ձեռնտու չէ ոչ միայն պատերազմը, այլև ավելորդ լարվածությունը»,- եզրափակեց քաղաքագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան