ՄԱԿ-ի գործող համակարգը դատապարտված է ճգնաժամեր ստեղծելուն․ Էրդողան

Լուրեր

29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՄԱԿ-ի գործող համակարգը, որում իսլամական աշխարհը չունի ձայնի իրավունք, իսկ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հարավային Ասիայի երկրների շահերն անտեսվում են, անհեռանկարային է։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է TRT World Forum 2021-ի մասնակիցներին հղած տեսաուղերձում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ դեռ երբեք համաշխարհային համակարգում խնդիրները չեն եղել այսքան սուր և ակնհայտ։ Ըստ նրա՝ միջազգային կառույցները, որոնց առաքելությունը խաղաղության համար պայքարն ու անվտանգության ապահովումն է, ձախողել են բոլոր հնարավոր քննությունները ներկա մարտահրավերների վերացման հարցում։

Էրդողանը խոսել է նաև համավարակի մասին՝ ընդգծելով, որ դրանից հետո աշխարհը չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր։ Նա նշել է, որ տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, իբր, Արևմուտքում ավելացել է այլատյացության հողի վրա հանցագործությունների թիվը։ Էրդողանը խոսել է նաև իսլամաֆոբիայի դեմ պայքարի կարևորության մասին։

Էմմա Չոբանյան