Պտղունք համայնքին պատճառվել է 11 մլն դրամի վնաս. գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Պտղունք համայնքի ղեկավարը, 2012թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պարտավոր լինելով իրականացնել ինքնակամ շինարարությունների հետևանքների՝ օրենքով սահմանված կարգով վերացումը, միաժամանակ տեղյակ լինելով և ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներով արձանագրված հողօգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ ակտին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով ինքնակամ կառույցների և համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհների զավթման մասին, առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերը միավորելու, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ինքնակամ կառուցված 1302,81քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում օրինականացման համար վճարվելիք 2.402.553 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Պտղունք համայնքի օրինական շահերին:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.0349հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելով, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված առևտրի կրպակի կառուցման աշխատանքների մասին՝ չի կատարել իր պարտականությունները, որևէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 294,528քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, որի արդյունքում վճարվելիք 1.237.017 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:

Ավելին, բարեգործական հիմնադրամին օգտագործման իրավունքով պատկանող 0.2205հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի դեպքում, առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի, տեղյակ լինելով ինքնակամ կառուցված և գործող հասարակական շինությունների շահագործման աշխատանքների մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ինքնակամ կառուցված 1848,9քմ մակերեսով հասարակական շինությունն օրինականացնելու ուղղությամբ, իսկ դրա օրինականացման համար վճարվելիք 7.765.380 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում։