2020թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2021թ. հունիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհի Ն. Ա.-ի գործատու ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2021թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ն. Ա.-ն՝ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով համագյուղացուն՝ ընտրող, նույն գյուղի մի բնակչուհու անձամբ առաջարկել է 10000-ից մինչև 20000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք, սակայն վերջինս մերժել է: Րոպեներ անց Ն. Ա.-ն Արջուտ գյուղում գտնվող իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար անձամբ որպես առավելություն, խոստացել է զիջել նախկինում՝ ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքի վերաբրեյալ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն։
2021թ. հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Դատական քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ն. Ա.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված հանցանքը կատարելու համար, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, այնքան, որքան միջնորդել էր մեղադրող դատախազը։

Միաժամանակ, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։
Դատական ակտն ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով այն բողոքարկելու հիմքերի առկայությունը և անհրաժեշտությունը: