Ռուսաստանը «3+3» ձևաչափով լրջորեն իր ձեռքն է վերցնում Կովկասը, ցանկանում է Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից ու տանել ԵՏՄ․ Ալեքսանդր Ռառ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Ռուսաստանը առաջարկվող նոր՝ «3 + 3» ձևաչափով լրջորեն իր ձեռքն է վերցնում Կովկասը: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռառը։

«Նրա նպատակն է՝ հաշտեցնել կովկասյան երեք երկրներին, որոնք լուրջ հակամարտությունների մեջ են միմյանց հետ: Այս երկրների միջև փակ սահմանները խոչընդոտում են հաղորդակցությանը և առևտրին, ներառյալ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան հարաբերությունների զարգացմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին բանակցային նոր՝ «3 + 3» ձևաչափի քննարկման մասին, որն իրենցից բացի՝ ներառելու է Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր՝ ձևաչափի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ հավելելով, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել գաղափարի վերաբերյալ:

Ալեքսանդր Ռառի խոսքով՝ Ռուսաստանը հեռանում է Եվրամիությունից՝ ելք փնտրելով դեպի Ասիա: «Նրան անհրաժեշտ են հաղորդակցության նոր ուղիներ դեպի Հայաստան և այնտեղից դեպի Իրան: Իսկ ի՞նչն է նրան խանգարում․ Վրաստանը, որը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ և այս հակամարտության պատճառով, նաև անբարյացակամ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ: Թուրքիան ցանկանում է ավելի ամուր կապեր հաստատել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ: Ի՞նչն է խանգարում նրան դա անել․ փակ սահմանները Թուրքիայի և Հայաստանի և Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա։

Ըստ Ռառի՝ ՌԴ-ն նաև ցանկանում է Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից, տանել Եվրասիական տնտեսական միություն: «Այդ պատճառով Ռուսաստանը կօգնի Հայաստանին՝ դեպի իր արևելյան և արևմտյան հարևանները «բացվելուն»: Իրանին էլ անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցություններ Ռուսաստանի և նաև Թուրքիայի միջոցով: Հետևաբար՝ Իրանը կխաղա Ռուսաստանի և Թուրքիայի կողքին՝ կովկասյան երեք տերությունների հաշտեցման փորձերում»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան