ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի համար թաղման բյուրո է, ոչ ոք չի կարող այստեղի երկրներին ստիպել հրաժարվել արևմտյան արժեքներից․ կարծիքներ՝ Պուտինի և ԱՊՀ-ի ԱԱԾ ղեկավարների քննարկման մասին

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Մոսկվան կարող է փորձել ազդել ԱՊՀ երկրներում արևմտյան երկրների ազդեցության աճի վրա, բայց դրա գինը կլինի կառույցի թուլացումը: Factor.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով վերջերս ՌԴ նախագահի և ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների պատվիրակությունների տեսակոնֆերանսին, որտեղ ի թիվս այլ հարցերի, խոսել էին «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի մասին։

«ԱՊՀ շատ անդամներ հանգիստ չեն մնա ազատության նման սահմանափակման դեպքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինը և ՀՀ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակները քննարկել են «ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում»։ Սա քննարկումների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ Կրեմլը պարտադրում է նաև Հայաստանին ադառնալ արևմտյան արժեքների հակառակորդ։

Պատասխանելով դիտարկմանը, թե տեսակոնֆերանսին մասնակից երկրները, կարծես թե ընդունել են, որ իրենց երկրներում ներքին ցնցումները Արևմուտքից եկած ազդեցությունների պատճառով են՝ Փոլ Գոբլը նկատեց, որ նման հայտարարություններն այն են, ինչ Մոսկվան ցանկանում է լսել։

«Բայց ես կասկածում եմ դրանց բովանդակային լինելու վրա: Կարծում եմ, որ անդամները կարծում էին, որ սա այն հարցը չէ, որի շուրջ արժե պայքարել, քանի որ նրանք կարող են անտեսել այդ հռչակագրի բովանդակությունը»,- ասաց նա։

ԱՄՆ-ը, ըստ նրա, անշուշտ, հետևելու է, թե իրականում ինչ են անում տարբեր երկրները: «Միայն ԱՊՀ հայտարարությունները հազվադեպ են կիրառելի եղել։ Դեռ հարց է, թե ինչպես են գործելու այդ պետությունները»,- ասաց նա։

Վրացի քաղաքագետ, «Новости Кавказа GSAC»-ի հեղինակ Գելա Վասաձեի կարծիքով էլ՝ ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի համար թաղման բյուրո է: Նա, Factor.am-ի հետ զրույցում խոսելով նույն տեսակոնֆերանսի մասին, նկատեց, որ այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ անթաքույց միջամտել է հետխորհրդային տարածքի գործերին, փաստ է:

«Բայց ոչ ոք չի կարողանա ստիպել նրանց հրաժարվել արևմտյան արժեքներից․Կրեմլի համար ոչ այն ժամանակներն են, ոչ էլ նա ունի ուժ դրա համար»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե կարող է նման քննարկմանը ՀՀ-ի մասնակցությունը ազդել ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վրա՝ վրացի քաղաքագետը նշել էր՝ շատ քիչ հավանական է․ Հայաստանն ու ԱՄՆ -ն ունեն իրենց օրակարգը։

«Ընդհանրապես ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, և այնտեղ բոլոր երկրներն ունեն իրենց աջակցության խմբերը, իսկ Հայաստանն ունի բավականին լուրջ աջակցության խումբ: Հետևաբար, դա բացառված է»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան