Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի` Երևանի ու Թեհրանի կողմից համատեղ թմրաշրջանառության կազմակերպման մեղադրանքներին

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները, որ Երևանն ու Թեհրանը համատեղ թմրաշրջանառությամբ են զբաղվում։ Գրում է IRNA գործակալությունը։

Խաթիբզադեն նշել է, որ նման մեղադրանքները ծառայում են Սիոնիստների ռեժիմի շահերին ու ազդում իրանաադրբեջանական եղբայրական հարաբերությունների վրա։

Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը ՝ նա ասել է, որ այդ երևույթի դեմ պայքարում վերջին չորս տասնամյակի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, և դա խոսում է այդ հարցում Իրանի ջանքերի մասին, որոնք կարող են նաև միջազգային մարմինները հաստատել։

Խոսելով երկու երկրների ամուր հարաբերությունների մասին` Խաթիբզադեն ասել է, որ չնայած Բաքվից ստացված դրական ու մասնավոր հաղորդագրություններին՝ Բաքուն մտադիր է մեդիաների անհիմն հայտարարություններով հանդես գալ, որոնց, իհարկե, կտրվի համարժեք պատասխան։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանը ԼՂ տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար:

Էմմա Չոբանյան