Մարիա Զախարովան՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մասին

Լուրեր

19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
Բոլորը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ևս մեկ կարևոր ձևաչափ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Այս հանդիպումը առաջինը չէ, կրոնական առաջնորդների շփումները տասնամյակների պատմություն ունեն», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կխթանի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում `վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը:

Նա նշել է, որ սա եզակի ձևաչափ է, որը նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման և միջկրոնական երկխոսության խորացմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն , Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն։