Կառավարությունը 10 մլն դոլար ներդրմամբ արաբական ընկերության հետ ազգային ավիափոխադրող ընկերություն է հիմնում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
Բոլորը

Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ պետական բյուջեից նորաստեղծ ազգային ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ գումար կփոխանցվի  «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ին, որը հանդես է գալու որպես նոր ավիաընկերության կառավարիչ։

«Գործարքն իրականացրել ենք հաշվարկի պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում և որպես ծրագիր ստացել ենք առավելագույն կենսունակ մոդել: Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը տեսականորեն կարող էր դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը: Սա առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- ասաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը:

Փափազյանը հավելեց, որ սա առաջին հերթին կարևոր քայլ է տնտեսության համար: Նա նև ընդգծեց, որ ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումն արտահայտում է ՀՀ Կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը:

«Դա չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել: Այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նա մեզ հետ համատեղ հիմնադրի և կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Պետք է հստակ երաշխիքներ ստեղծենք, որ այն հանձնառությունը, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթեր իրականացնի, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հանձնառությունը հստակ իրականացվի»,-  նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: